32 տարի առաջ այս օրը Լեռնային Ղարաբաղի Մարաղա քաղաքում հայերի դեմ իրականացված ջարդերը դարձան Ադրբեջանի էթնիկ զտումների քաղաքականության հերթական մասը։ Դրա մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի՝ այսօր երեկոյան X-ի միկրոբլոգում հրապարակված հայտարարության մեջ։
«Ավելի քան 50 խաղաղ բնակիչ գազանաբար սպանվել է, նույնքան էլ գերի է ընկել, մնացած հայ բնակչությունը՝ մոտ 5000 հոգի, բռնի տեղահանվել է։ Սա փաստագրված է Human Rights Watch և Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցներում: Մենք հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին և ընդգծում նման քաղաքականության կանխարգելման անհրաժեշտությունը»,- նշված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը