08 04 2024

33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել

33-ամյա լուսաձորցին արջի զոհ է դարձել

Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.

«Սինդրիկ քաղելու գնացած  33-ամյա լուսաձորցին  արջի զոհ է դարձել.

Երկու օր առաջ՝ ապրիլի 6-ի Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում հուղարկավորել են  գյուղի բնակիչ,1990թ․-ին ծնված տղամարդուն։ Նախկինում զինվորական ծառայության մեջ եղած, զորացրվելուց հետո շինարարությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող  լուսաձորցին  ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել է Աճարկուտ գյուղի  անտառ՝ սինդրիկ հավաքելու։

Սինդրիկ քաղողներն անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին  անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիների որոնումներով հայտնաբերվել է  նրա խոշտանգված մարմինը։ Անտառապահներն  ասում են, որ անտառի այդ հատվածում արջ  կա՝ իր քոթոթների հետ։  Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ