Վերջին օրերին բազմաթիվ քաղաքացիներ հայկական հեռախոսահամարներից ստացել են SMS հաղորդագրություններ, որոնցով նրանց առաջարկել են առցանց աշխատանք՝ խոստանալով բարձր եկամուտ։
ՀՀ ոստիկանությունը զգուշացնում է, որ դա ապատեղեկատվություն է: Դուք կդառնաք խաբեության զոհ և կունենաք ֆինանսական կորուստներ։
Կոչ ենք անում նմանատիպ տեղեկություններ հայտնաբերելու դեպքում զանգահարել ՆԳՆ ինտերնետային խարդախությունների համար նախատեսված Թեժ գիծ՝ 011525252:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը