04 04 2024

Ինչքան էլ ամոթ ա, բայց ես առաջին անգամ եմ իմանում․ Փաշինյանի քրքիջը՝ կառավարության նիստում



 

«Եթե շտապօգնություն ենք կանչում, ստիպված ենք լինում իջնել ներքևի փողոցը, դիմավորել, որ կարողանանք հասցեն ցույց տալ, թե որտեղ մոտենա»,- կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը՝ հասցեների ստանդարտների վերաբերյալ քննարկման ժամանակ։

Թեման շարժեց Նիկոլ Փաշինյանի ծիծաղը։ «Ես առաջին անգամ եմ իմանում, թե մենք ինչի ենք գնում շտապօգնության դիմավորելու։ Ինձ միշտ թվացել ա, թե դա քաղաքավարությունից ա, պարզվումա՝  դրա պատճառն այն է, որ հասցեի ստանդարչտ չունենք, դժվար է բացատրել, թե հասցեն որտեղ ա։

Ինչքան էլ ամոթ ա հնչում, բայց ես առաջին անգամ եմ իմանում։ Իսկապես ինձ թվում էր, թե դա բժշկի մասնագիտության հանդեպ հարգանքի դրսևորում է, արարողակարգային տրամաբանության մեջ էինք դիտարկում»,- ծիծաղով ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ