Ապրիլի 3-ին Թայվանի արևելյան ափերի մոտ 7,5 և 6,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժեր են գրանցվել։ Դրանց հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 97-ը, հայտնում է China Times-ը։
Էլեկտրաէներգիայի անջատումներ և տների փլուզումներ են գրանցվել ամբողջ Թայվանում, տեղի բնակիչները նաև բողոքել են 5G կապի հետ կապված խնդիրներից:
Ստորգետնյա ցնցումներ են զգացվել նաև ճապոնական Օկինավա և Միյակո կղզիներում։ Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը նախազգուշացրել է 3 մ բարձրությամբ ցունամիի սպառնալիքի մասին, երկրաշարժից հետո գրանցվել է ավելի քան 40 հետցնցում՝ մինչև 6,5 մագնիտուդով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը