01 04 2024

Տավուշցիներն ասում են, որ սպասում են Փաշինյանի այցին․ «ուշունցներ կան, որ չենք տվել»

Տավուշցիներն ասում են, որ սպասում են Փաշինյանի այցին․ «ուշունցներ կան, որ չենք տվել»

 

«Մեր գեղերըմ, մեր պոստերըմ չիմ, մեր ժըղովուրդն են։ էս իրանց տներն ա, իրանց ընտանիքն ա, ստի մինն էլա ո՛չ դուս տի գալ, ո՛չ հանձնել։ Մեր քշտին պոստերըմն էլ են մեր գեղացիք, հրամանատարնին էլ են մեր ռայոնցիք։ Ստի կռվող ու իրանց տունը պահող են»,- Yerevan.Today-ի լրագրողի հետ զրույցում ասաց Տավուշի սահմանամերձ Ոսկեպարի բնակիչը, որ դժգոհ է մնացել մարտի 18-ին Ոսկեպարում տեղի ունեցած՝ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ սպասում են Փաշինյանի հաջորդ այցին, քանի որ «պահած ուշունցներ-հայհոյանքներ կան, որ չենք տվել»։

Երկար զրույցներից, ցուցադրված քարտեզներից և տարբեր տարիների համաձայնագրերից հետո գյուղացիները եզրակացնում են․ «Փաստորեն դա նորից ժըղովըրդին խաբըմա»:

YerevanToday-ի լրագրողի հետ զրուցած Ոսկեպար, Բաղանիս, Ոսկեվան, Դովեղ գյուղերի և Նոյեմբերյան քաղաքի մի շարք բնակիչներ ասացին, որ Փաշինյանի հետ հանդիպել և պարզաբանում պահանջել ցանկացողները շատ են եղել, սակայն հանդիպման հնարավորություն չեն ունեցել, քանի որ հանդիպումը եղել է փոքր դահլիճում և այն լցրել են հիմնականում Փաշինյանի աջակիցներով։

Տավուշցիներն ակտիվ քննարկումներ են անում սահմանամերձ բնակավայրերի շուրջ խիստ վտանգավոր իրավիճակի վերաբերյալ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ