01 04 2024

Մտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու․ Ոսկան Սարգսյան

Մտադիր է 4 գյուղերի հողերը Ադրբեջանին հանձնել՝ առանց նոր ճանապարհներ կառուցելու․ Ոսկան Սարգսյան

Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշումով 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել, նրան հարցնելով՝ նախկինում ադրբեջանաբնակ 4 գյուղերի՝ Բաղանիս-Այրումի, Ղզլհաջիլիի, Աշաղը Ասքիպարայի(Ներքին Ոսկեպար), Խերմիլիի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո  Իջևան-Նոյեմբերյան, Հայաստան-Վրաստան տրանսպորտային հաղորդակցությունն ապահովելու համար մարզի  սահմանամերձ այդ տարածքներում ի՞նչ  նոր  ճանապարհներ են նախատեսված կառուցել, քանի՞ կիլոմետր երկարությամբ, որքա՞ն   արժեքներով։ Մարտ 29-ին ստացել եմ մարզպետի  պատասխանը, ուր նշված  է․ «Նման որոշում դեռ կայացրած չէ»: Նման որոշում չկա, սակայն մարտի 18-ին Ոսկեպարի մշակույթի տանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ի պատասխան Ոսկեպարի բնակիչների մտահոգությունների, թե 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո Ոսկեպարը ճանապարհի խնդիր է ունենալու, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ  Ոսկեպարում թունել է կառուցվելու, կառուցվելու է Ենոքավան-Ջուջևան ճանապարհը։ Սահմանագոտու այդ հատվածում նոր ճանապարհներ կառուցելու որոշում  չկա, այդ դեպքում 4 գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո ինչպե՞ս են   իրականացվելու Ոսկեպարի կապը արտաքին աշխարհի հետ ,Իջևան-Նոյեմբերյան  կապը և  այդ հատվածով Հայաստան-Վրաստան  տրանսպորտային հաղորդակցությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ