Այսօր՝ մարտի 25-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհի Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan Tiida» և «Volkswagen Jetta» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով մեկ հոգի տեղում մահացել է, 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «էրեբունի» բժշկական կենտրոն և «Արտաշատ» բժշկական կենտրոն։
«Արտաշատ» բժշկական կենտրոն տեղափոխվող վիրավորը շտապօգնության ավտոմեքենայում գիտակցության չգալով՝ մահացել է։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Այսօր՝ մարտի 25-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 08:30-ի սահմաններում Մասիս քաղաքի սկզբնամասում Արարատյան փողոցում Արարատի մարզի բնակիչ 34-ամյա Տիգրան Մ.-ն իր վարած «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա քարով բարձված «ԶԻԼ» մակնիշի բեռնատարին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Mitsubishi»-ի վարորդը տեղում մահացել է:
Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Մասիսի թիվ 25 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը