ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը գրում է.
«Մարտի 24-ին Ռուսաստանում համազգային սգո օր է՝ ի հիշատակ մերձմոսկովյան Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվածների։
Այսօր գործընկերներիս հետ այցելել եմ Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն՝ «Հայաստան» խմբակցության անունից մեր խորին ցավակցությունը, զորակցությունը հայտնելու բոլոր զոհվածների հարազատներին, ողջ ռուս ժողովրդին։
Պետք է կանխել ազգամիջյան ատելությունն ու թշնամանքը, արյունալի բախումներն
ու պատերազմները։ Եվ եթե ինչ-որ մի պահ, այնուամենայնիվ, անհնար է դառնում
պաշտպանելը խաղաղ, անզեն, անմեղ մարդկանց, ապա միակ հրամայականը ողջ
աշխարհի գիտակից, բարոյական, առողջ ուժերի համար դառնում է հանցագործներին
բացահայտելն ու խստորեն պատժելը՝ հետագա արյունահեղությունները կանխելու
նպատակով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը