23 03 2024

Եղանակը կկայունանա մարտի 28-31 ընկած ժամանակահատվածում․ Գագիկ Սուրենյան



Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը այսօր՝ մարտի 23-ին, մամուլի ասուլիսի ընթացքոմ պարզաբանել է մարտ ամսին դիտված եղանակային անոմալիաները և ներկայացրել առաջիկայում սպասվող եղանակային պայմանները։

«Մարտի վերջին և ապրիլի սկզբին երկրագնդի արևադարձային լայնությունները արդեն սկսում են ինտենսիվ տաքանալ և օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին արևադարձային գոտիներում հասնում է մինչև +35 +36 աստիճանի, իսկ բարեխառն լայնությունները՝ ձնածածկույթով պայմանավորված, հիմնականում, կտրուկ ջերմաստիճանի բարձրացում տեղի չի ունենում և մնում են սառը։ Եվ երկրագնդի բարեխառն և արևադարձային լայնություններ միջև առաջ են գալիս ճնշման ահռելի տարբերություններ և սկսվում է հյուսիս հարավ օդային հոսանքների տեղաշարժ, այդպիսով մե՛կ մեր հանրապետությունը ընկնում է հյուսիսից եկող արկտիկական ցուրտ օդային հոսանքների գոտում, մե՛կ հարավից բարձրացող տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, երբեմն էլ դրանք բախվում են իրար՝ առաջացնելով ճակատային գոտիներ, որոնք առաջացնում են եղանակային պայմանների կտրուկ փոփոխություններ»,- ասեց Սուրենյանը։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ