15 03 2024

Այսքան ոստիկաններին բերում-լցնում ես, ու՞մ վրա. որ բան անող լինեինք... Զոհի հարազատ



ՀՀ ընդհանուր իրավասությունների դատարանի Սևանի նստավայրում  այսօր՝ մարտի 15-ին տեղի է ունեցել դատական նիստ՝ Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով։ Նիստից հետո զոհերից մեկի հարազատը հայտարարեց․

«7-8 ամիս առաջ մենք անվստահություն էինք հայտնել մեր փաստաբանի հետ միասին: Ասել էինք թող քննիչ Անդրեյ Բաբայանին գործի վարույթից հանեն, բայց չհանեցին: Մարտիրոսյանը ասեց չէ, ինքը լավ քննիչ է, ինքը կատարում է ամեն ինչ: Ասեցինք՝ լավ: Հետո երբ վերջին պահը եկավ, գործը տվեցին դատարան մի ամիս հետո իրան վարույթից հանեցին: Մենք մտածում ենք նրանք նպատակային բերեցին Բաբայանին, Բաբայանը սաղ շիլա փլավ ա արել: Ես հատորները լրիվ վերցրել այստեղից տարել եմ: Հատորների մեջ 80 տոկոսը նույն բանը կրկնվում է: Ես Բաբայանին կարող եմ ապացուցել, որ նրա ուղորդումով սաղ ցուցմունքները նույն ձևի դրված են: Դրանից ելնելով մենք արդեն դատախազին էլ ենք անվստահություն հայտնում, որովհետև նա մեր իրավունքները չի պաշտպանում»: 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ