19 01 2024

Այսօր լրանում է զինվորական կացարանում հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան տարելիցը

Այսօր լրանում է զինվորական կացարանում հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան տարելիցը

Այսօր լրանում է Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհի հետևանքով 15 զինծառայողների ողբերգական մահվան տարելիցը։ Մեկ տարի առաջ զոհված զինծառայողներն էին՝

Մանուկյան Արամ Արսենի, 20 տարեկան, Լոռիից

Ներսիսյան Վոլոդյա Մհերի, 19 տարեկան, Արագածոտնից

Մարտիրոսյան Գոռ Դավիթի, 19 տարեկան, Տավուշից

Ասրյան Ռոստոմ Արտակի, 19 տարեկան, Լոռիից

Համբարչյան Մուշեղ Վահագնի, 19 տարեկան, Արարատից

Ղարիբյան Տարոն Սեդրակի, 20 տարեկան, Արարատից

Աբազյան Պավլիկ Վարդանի, 19 տարեկան, Տավուշիվ

Սարգսյան Դավիթ Նորայրի, 19 տարեկան, Արագածոտնից

Գրիգորյան Հրաչյա Կարենի, 19 տարեկան, Երեւանից

Ավագյան Նարեկ Ռոբերտի, 19 տարեկան, Երեւանից

Բարսեղյան Գագիկ Արմանի, 19 տարեկան, Կոտայքից

Դումիկյան Միշա Կարենի, 19 տարեկան, Լոռիից

Կիրակոսյան Հայկ Գաբրիելի, 19 տարեկան, Արմավիրից

Գեւորկով Սերգեյ Կարենի, 19 տարեկան, Արարատից

Դավթյան Համլետ Սպարտակի, 19 տարեկան, Գեղարքունիքից

Մեկ տարի անց դեռևս բացահայտված չեն դեպքի մանրամասները, չկան մեղավորները, չկան պատժվածներ: Դեպքից անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը առաջ քաշեց բենզինով վառարան վառելու վարկածը, որը ըստ էության մինչև հիմա միակ շրջանառվող վարկածն է:

Հիշեցնենք, որ միայն այդ օրը տեղի ունեցան բանակային հրամկազմի մի քանի պաշտոնանկություններ և վերջ: Ոչ նախարար Սուրեն Պապիկյանը, ոչ Նիկոլ Փաշինյանը որևէ պատասխանատվություն չստանձնեցին:

Նախօրեին 15 զինվորների հարազատները նշում էին, որ քանի դեռ այս իշխանությունն է, որևէ ակնկալիք չկա, որ կլիի արդար քննություն և դատավարություն:

«Ներկայիս անգրագետ իշխանություններից ակնկալիքներ չկան: Նրանք ոչինչ չեն կարող անել, բացի զինվորների կյանքը խժռելուց»,- ասաց րդեհի հետեւանքով զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ