18 01 2024

15 երեխու գլուխ կերան, մինչև հիմա ոչինչ չեն բացահայտել, տգետների և փնթիների հավաքածու է. զինվորի հայր



Մենք հիասթափված ենք, բայց դա չի նշանակում, որ չենք պայքարելու. ամեն ինչ կանենք կատարվածի բոլոր մանրամասները պարզելու համար։ Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազատ գյուղում հրդեհի հետեւանքով զոհված զինծառայող Հայկ Կիրակոսյանի հայրը՝ Գաբրիել Կիրակոսյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս անգրագետ իշխանություններից ակնկալիքներ չկան. «Նրանք ոչինչ չեն կարող անել, բացի զինվորների կյանքը խժռելուց»,- ընդգծեց նա։

Հիշեցնենք, որ 2023 թ. հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ