06 03 2024

«Ի վրեջո, էդ կոկաինը ո՞ւմն էր». ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հարցազրույց է տվել․ Mediahub.am

«Ի վրեջո, էդ կոկաինը ո՞ւմն էր». ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը հարցազրույց է տվել․ Mediahub.am

«Ի վերջո, էդ կոկաինը ո՞ւմն էր, պարոն Պողոսյան: Ինչպե՞ս էր հայտնվել ձեր ընկերության կողմից ներկրվող բանանի արկղերում: Ինչո՞ւ որոշեցիք զանգել Արմեն Աբազյանին ու ասել` կոկաին կա: Կարծիքներ կան, որ դուք գիտեիք, որ բռնվելու եք, դրա համար զանգեցիք, ասացիք, Աբազյանն էլ օգտվեց առիթից»,- Mediahub-ի լրագրողը հարց է ուղղել ԱԺ նախկին պատգամավոր, ԴԱՀԿ ծառայության նախկին ղեկավար Միհրան Պողոսյանին։

«Կոկայինի ապագան լինելու է նույնը, ինչ որ օֆշորինը»,- ասել է նա և հավելել․ «Ինչո՞ւ բոլորը մոռացան օֆշորի մասին: Էն, ինչը կատարվում է այսօր, կապիկություն է, շոու, որը որ ժամանակը ցույց կտա` ոնց կավարտվի: Օֆշորային սկանդալը շոու էր, որը սկսվեց 2016 թվականին: Գործող վարչախումբը, եթե տեսներ, որ դրա մեջ քրեորեն հետապնդվող արարք կա, կկարճե՞ր գործը: Հիմա ընդհանուր գործից օֆշորը կարճվել է:

Գործող վարչախմբի օրոք օֆշորային գործը փաթեթներից դուրս է մնացել: Խոսքը նրան է վերաբերում, որ նույն կոկաինը նույն նպատակն է հետապնդում, ինչ որ մի բան վերցնել և դրանից սարքել պատմություն: Այն պատմությունը, որը կարող է հասարակության ուշադրությունը սևեռել իր վրա:

Այսօր գործող իշխանություններին շատ ձեռնտու է ինչ-որ պատմություններ գտնել ու հասարակության ուշադրությունը գրավել: Մենք էլ մի հատ լավ նվեր ենք արել: Ի՞նչ է իրականում տեղի ունեցել: Էկվադորից բերվող բանանով զբաղվող ցանկացած կազմակերպություն ապահովագրված չէ, որ այն կոնտեյները, որ գալիս է Էկվադորից, դրա մեջ կլինի այն, ինչն ինքը պատվիրել է: Երկու բառով նկարագրեմ. Էկվադորից բանանը գալիս է ինչոր նավահանգիստ, կոնտեյները 3-4 օր մնում է այդտեղ, որից հետո ուրիշ նավ այն վերցնում, բերում է Վրաստան, այնտեղից էլ` Հայաստան: Տեղի է ունեցել շատ պարզ մի բան, այդ կոնտեյներներն օգտագործվել են` որպես սնդուկ էդ «զիբիլը» տեղափոխելու համար: Ապրանքի տերը շատ ժամանակ ինֆորմացված չի` ինչ կա, բացի իր պատվիրած բանանից: Եվ այդ ուժերն աշխարհով մեկ գործում են, և մենք այս դեպքից հետո ուսումնասիրել ու տեսել ենք, որ աշխարհով մեկ բազում են նման դեպքերը: ԱԱԾ-ի համար առաջին օրվանից դա պարզ էր, ՊԵԿ-ի համար` նույնպես. այդ դեպքը աշխարհով մեկ կրկնվում է գրեթե ամեն ամիս: Արմեն Աբազյանը գիտի միանշանակ, իրենք բավականին խելացի են` դա հասկանալու համար: Այնուհետև տեղի ունեցավ հետևյալը` աշխատակիցները տեսել են, տեղեկացրել ինձ, ես տեղեկացրել եմ Արմեն Աբազյանին: Պարզապես քաղաքականությունը ոչ ոք չի չեղարկել, քաղաքականության կեղտոտ էջերը ոչ ոք չի փակել և գործող վարչախմբի օգտվելն այս փաստից նորից ոչ մեկ չի չեղարկել»։

Միհրան Պողոսյանը նաև խոսել է քաղաքական գործունեություն ծավալելու մասին․մասնավորապես,  օրեր առաջ դիմում է գրել և դուրս եկել ՀՀԿ-ից և նոր կուսակցություն է բացել։ Կուսակցությունը կոչվում է «Հայոց համազգային միասնություն»։ Նշել է, որ երկիրը փրկելու խնդիր կա, որի համար միասնություն է հարկավոր, դրա համար իրենք իրենց նորաստեղծ կուսակցության գրասենյակներ են բացելու նաև Ֆրանսիայում, Գերմանիայում և այլուր։ Միասնության ճանապարհին Միհրան Պողոսյանը պատրաստ է համագործակցել նաև գործող վարչախմբի անդամների հետ, միայն թե հեռացնեն այս ամենի գլխավոր մեղավորին՝ վարչախմբի ղեկավարին։ 

Միհրան Պողոսյանն անդրադարձել է նաև նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարաբերություններին։

Հիշեցնենք, որ Միհրան Պողոսյանն արդեն շուրջ 5 տարի է՝ հեռացել է Հայաստանից և բնակվում է Մոսկվայում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ