Երեկ՝ մարտի 4-ին, ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել, համաձայն որի՝ ադրբեջանական կողմին կվերադարձվի սույն թվականի փետրվարի 28-ին Սյունիքի մարզի Տեղ համայնքի հատվածում Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանական զինված ուժերի զինծառայող Ռուսլան Էլդանիս-Օղլու Փենախովը: Նա, հիշեցնենք, եղել էր զինված։
Այսօր՝ մարտի 5-ին, ադրբեջանցի զինծառայողն անվնաս վերադարձել է տուն:
YerevanToday-ը հարցախույզ է արել՝ պարզելու, թե ինչպե՞ս են գնահատում իշխանությունների այս քայլը քաղաքացիները և արդյո՞ք ճիշտ են համարում գերու արտահանձնումն առանց փոխանակման:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը