01 03 2024

Բոլորը մի մարդու պես ձայն ենք տվել Ավինյանին, Կոնդով հաղթեց, բա էս ի՞նչ ա անում․ կոնդեցի



Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա էին անում քաղաքապետարանի դիմաց։ Նրանց բողոքը Կոնդ թաղամասն օտարելու դեմ է։

«Ավինյանն ընկած՝ խնդրում էր կոնդեցիներին, որ իրան ձայն տայինք․ բոլորը մի մարդու պես ձայն են տվել, որովհետև տան հարց ունեին լուծելու։ Էս ա՞ իր՝ տան հարց լուծելը։ Ու ինքը Կոնդով հաղթեց։ Մեղք չե՞ն էս ժողովուրդը։ Ընդամենը բներում են ապրում։ Ամոթ ա, իրենք իրենց պալատների մեջ վայելում են, էս խեղճ ժողովրդի հետևից են ընկել»,- ասաց կոնդեցի մի կին։

Բնակիչներից մեկն էլ ասաց, որ Ավինյանը խոստացել էր մինչև ընտրվելը սեփականաշնորհման թղթերը տալ։

«Ո՞ւր ա, ինչի՞ չտվեց, էդ է՞լ կերավ-կշտացավ»,- ասաց նա։

Տիգրան Ավինյանն օրերս հայտարարել էր, որ Կոնդ թաղամասն ամբողջությամբ օտարվելու է։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ