NEWS.am-ը գրում է.
«Փետրվարի 13-ին Սյունիքի մարզի Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով զոհված Գագիկ Մանուկյանը Քասախից էր։ NEWS.am-ին վարչական շրջանի ղեկավար Արտակ Թովմասյանը պատմեց, որ Մանուկյանը երեք երեխաների հայր էր։
«3 երեխա ուներ․ երկու աղջիկ և մի տղա։ Մի քանի անգամ մեկնել է դիրքեր, պահպանել հայկական դիրքեր։ Եթե նա մեկնում է կամավոր պահելու մեր սահմանները, դա արդեն խոսում է իր մարդկային և հայրենասիրական արժեքների մասին։ Շատ աշխատասեր, հայրենասեր մարդ էր»,- ասաց վարչական շրջանի ղեկավարը։
Հիշեցնենք, որ այսօր ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ էին բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմը հաղորդել էր 4 զոհի և վիրավորի մասին՝ Էդուարդ Համլետի Հարությունյան (1974 թ.), Գագիկ Վարազդատի Մանուկյան (1982 թ.), Արսեն Գագիկի Համբարձումյան (1979 թ.), Հրաչյա Թալիշի Հովհաննիսյան (1957 թ.)։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը