Երևանում թիվ 20 երթուղու ավտոբուսում հրդեհ է բռնկվել։
Տեղեկությունը հայտնում է
shamshyan.com–ը։
Նշվում է, որ այսօր ժամը 16։20-ի սահմաներում Մյասնիկյան պողոտայում ծառայություն իրականացնող երկու պարեկներ նկատել են, որ ավտոբուսից ծուխ է դուրս գալիս։
Պարեկները կրակմարիչով կարողացել են մարել ավտոբուսի շարժիչի հատվածում առաջացած կրակը:
Դեպքի վայր է ժամանել նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Շտապօգնության բժիշկները տեղում 2 քաղաքացու առաջին բուժօգնություն են ցուցաբերել, որոնցից մեկին տեղափոխել են Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Նշվում է, որ ավտոբուսում 20-ից ավելի ուղևոր է եղել։