10 02 2024

Տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի եւ մեկ հրշեջ ծխահարվել են․ ՆԳՆ մամուլի քարտուղար



Այսօր՝ փետրվարի 10-ին, Թբիլիսյան խճուղում գտնվող  պահածոների պահեստում բռնկված հրդեհի վայրից  լրագրողների հետ զրույցում  Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտարարել է, որ նախնական տվյալներով տուժածներ այս պահին չկան, մեկ քաղաքացի եւ մեկ հրշեջ ծխահարվել են, նրանց նախնական բուժօգնություն է ցուցաբերվել:

Նա հայտնել է, որ կարճ ժամանակում կանխվել է հրդեհի տարածումը, այս պահին հրդեհաշիջման աշխատանքներ են տարվում:

Սարգսյանը հերքել է մամուլում շրջառվող այն վարկածը, որ հրդեհից առաջ պայթյուն է եղել եւ ասել է, որ նախնական տվյալներով պայթյուն չի եղել: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ խոշոր հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղում գտնվող  պահածոների պահեստում . դեպքի վայր է մեկնել 14 մարդտականն հաշվարկ,  սանդուղք եւ օժանդակ ուժեր: Դեպքի վայրում են ՆԳՆ փրկարար ծառայության ղեկավար կազմը:

Մանրամասն՝ տեսանյութում։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ