06 02 2024

Երկկողմանի փակվել է Երեւան-Սեւան ավտոճանապարհի Դիլիջանի թունել չհասած հատվածը

Երկկողմանի փակվել է Երեւան-Սեւան ավտոճանապարհի Դիլիջանի թունել չհասած հատվածը

Ձնահյուսքի պատճառով երկկողմանի փակվել է Մ-4, Երեւան-Սեւան ավտոճանապարհի Դիլիջանի թունել չհասած հատվածի (78-րդ կիլոմետրից) երթեւեկությունը։  Այդ մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։

«Ձնահյուսքի բարձրությունը մոտ 2 մետր է, երկարությունը՝ 25մ։ Ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից կատարվում են ձնամաքրման աշխատանքներ։

Վարորդներին հորդորում ենք ժամանակավորապես զերծ մնալ տվյալ ուղղությամբ երթեւեկելուց։

Կտրվի լրացուցիչ տեղեկություն»,- նշված է հաղորդագրությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ