28 01 2024

Վստահ եմ բանակը կվերագտնի իր փառքը, իսկ դավաճանը կստանա իր արժանի պատիժը․ Ռուբեն Հակոբյան

Վստահ եմ բանակը կվերագտնի իր փառքը, իսկ դավաճանը կստանա իր արժանի պատիժը․ Ռուբեն Հակոբյան

 

Քաղաքագետ Ռուբեն Հակոբյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Շնորհավոր տոնդ, Հայո՛ց Բանակ

Երբ ձեւավորվում էր Հայոց բանակը, և Գերագույն Խորհուրդը հունվարի 28-ը սահմանում էր Հայոց Բանակի կազմավորման օր, վստահ եմ, որ մեզանից որևէ մեկի մտքով չէր անցնի, որ Հայոց Բանակն արյունածոր վերքի վերածած, ընտանեկան խորհրդով հերոսների թափած արյունը հանուն ոչնչի որակած և Հայաստանի իշխանությունը պոպուլիզմով և ազգադավությամբ զավթած մի ազգակործան հրեշ 32 տարի անց կարող է հայտնվել Եռաբլուրում՝ իր իսկ ներկայությամբ պղծելով հերոսների հիշատակը։

Շնորհավոր տոնդ՝ մեր հպարտության խորհրդանիշ և ոչ վաղ անցյալի հզոր Հայոց Բանակ։ Վստահ եմ, որ նորից կվերականգնես քո փառքն ու մեր պետության արժանապատիվ ստորագրությունը։ Եվ Արցախը գլխատած ու մեր պետության վաղվա օրը թշնամու ողորմածությանը հանձնած դավաճանը կստանա իր արժանի պատիժը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ