27 01 2024

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Գյումրի

«Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելել են Գյումրի

 

Հունվարի 26-ին՝ մարզային այցելություննների շրջանակում, ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանը, Լևոն Քոչարյանը, Լիլիթ Գալստյանը և Մհեր Մելքոնյանը  այցելել են Գյումրի։ Գյումրեցիների հետ հանդիպումը տեղի է ունեցել ՀՅԴ Շիրակի կազմակերպության «Շիրվանյան» կենտրոնում։

Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նախ ընդհանուր գծերով ներկայացրել է աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Հայաստանի պետականության ուղղված մարտահրավերները, ՀՀ իշխանությունների վարած ներքին և արտաքին քաղաքականությունների հետևանքով երկրի առջև կանգնած անվտանգային ապառնալիքները, անդրադարձել նաև այն ռեսուրսներին և երաշխիքներին, որոնք իրապես ի զորու են երկրում կայունություն և խաղաղություն ապահովել։

Պատգամավորները պատասխանել են ներկաների հուզող հարցերին։ Նաև մտքեր են փոխանակվել և առաջարկություններ հնչել «Հայաստան» դաշինքի քաղաքական ծրագրերի իրագործման շուրջ։

Հայաստանի տագնապալի ներկայի, անորոշ ապագայի, անվտանգային խնդիրներին վերաբերող հարցերի կողքին բազմաթիվ են եղել արցախահայության չլուծված սոցիալ-տնտեսական հիմնահարցերի շուրջ մտահոգությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել բարձրացված սոցիալական խնդիրները գույքագրել և քննարկել խմբակցության աշխատանքային խմբում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ