25 01 2024

Հրդեհ է բռնկվել Անիպեմզայի վարչական ղեկավարի նստավայրում․ shamshyan․com

Հրդեհ է բռնկվել Անիպեմզայի վարչական ղեկավարի նստավայրում․ shamshyan․com

Այսօր` հունվարի 25-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Շիրակի մարզում: Ժամը 08:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Անի համայնքի Անիպեմզայի վարչական ղեկավարի նստավայրում, հակտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները: Վերջիններս սահմանազատել են տարածքը, հրշեջներն էլ պայքարում են կրակի տարածման դեմ: Հրդեհը բռնկվել է տանիքից:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ