Երեկ՝ հունվարի 6-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Տավուշի մարզում։ Ժամը 17։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ ստացվել, որ Ենոքավան բնակավայրի «Խաչի - Դոշ» կոչվող տարածքում քաղաքացի է ընկել և հնարավոր է՝ նա մահացել է։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Փրկարարները և ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերել են ՌԴ քաղաքացի 28-ամյա Նորայր Աղաբեկյանի դին, ապա պատգարակով, մեծ դժվարությամբ, ոլորանապտույտ ու անանցանելի ճանապարհով մոտ 2 ժամ դին տեղափոխել և մոտեցրել են դիատարին։
Գ․ Շամշյանի տեղեկույթուններով մահացածի 20-ամյա ազգականը ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ Ն․ Աղաբեկյանը «Խաչի-դոշ» կոչվող տարածքում գտնվող ժայռի վրա լուսանկարվելու ընթացքում վայր է ընկել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը