01 01 2024

Ցանկանում ենք արագ ավարտել հակամարտությունն Ուկրաինայում, բայց՝ մեր պայմաններով. Պուտին

Ցանկանում ենք արագ ավարտել հակամարտությունն Ուկրաինայում, բայց՝ մեր պայմաններով. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է, որ Մոսկվան ցանկանում է հնարավորինս արագ վերջ տալ ուկրաինական հակամարտությանը։  Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ցանկանում ենք դադարեցնել հակամարտությունը և որքան հնարավոր է արագ, բայց միայն մեր պայմաններով», - ասել է Պուտինը՝ Վիշնևսկու զինվորական հոսպիտալում զինվորականների հետ հանդիպման ժամանակ։ 

«Մենք անվերջ պայքարելու ցանկություն չունենք, բայց չենք էլ պատրաստվում զիջել մեր դիրքերը»,- ընդգծել է ՌԴ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ