30 12 2023

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Այսօր, վաղը՝ դեկտեմբերի 31-ին, ինչպես նաև հունվարի 1-3-ը հանրապետության տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ։ ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին չի փոխվի։ Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ արագությամբ։

Ամենաբարձր ջերմաստիճանն այսօր կգրանցվի Սյունիքի հովտային շրջաններում․ ցերեկը կլինի +14․․․+18, գիշերը՝ +4․․․+7 աստիճան։ Առաջիկա գիշերը ամենացածր ջերմաստիճանը կդիտվի Շիրակի մարզում՝ այն կնվազի մինչև - 11-ի։ 

Երևանում առաջիկա օրերին ևս սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկը մայրաքաղաքում կլինի +8․․․+10, երեկոյան՝ +2․․․+4, գիշերը՝ -2․․․-4 աստիճան։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ