26 12 2023

Դավիթ Տոնոյանը հրաժարվել է փաստաբաններից

Դավիթ Տոնոյանը հրաժարվել է փաստաբաններից

Շուրջ 2 տարի կալանքի տակ գտնվող Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հրաժարվել է փաստաբաններից։ Վերջինիս պաշտպանությունը ստանձնել է փաստաբան Լուսինե Սահակյանը։ Այս մասին հայտնում է armlur.am-ը։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որն անցնում է հրթիռների գործով, շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատարանները մերժում են նրա խափանման միջոցը փոխելու եւ ազատ արձակելու բոլոր միջնորդությունները։

2021 թ սեպտեմբերի 30-ից Տոնոյանն կալանավորված է, եւ գործով կալանքի տակ են ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Ստեփան Գալստյանը, ԶՈՒ վարչության պետ Ավետիք Մուրադյանը:

Այս գործով մեղադրանք է առաջադրվել նաև ԳՇ պետ Արտակ Դավթյանին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ