ԱԺ-ում քննարկվեց«Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» և «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքներում փոփոխություններ ու լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթ, որը ներկայացրեց Արդարադատութան նախարարի տեղակալ Արմինե Հարությունյանը: Նրա խոսքոով՝ փոփոխությունը վերաբերելի է միայն ԱԱԾ տնօրենին ու տեղակալներին. այսինքն՝ փոփոխություններից հետո ԱԱԾ տնօրենը և նրա տեղակալները դառնալու են հանրային պաշտոն զբաղեցնող անձինք, իսկ ԱԱԾ մյուս ծառայողները՝ զինվորական ծառայության։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նկատեց, որ նախագծով սահմանվում է որ ԱԱԾ տնօրենի և նրա տեղակալների պաշտոնները զինվորականից հանելուն զուգահեռ հանվել են նաև գեներալ-լեյտենանտ և գեներալ-գնդապետ կոչումները, ինչը խոչընդոտում է ԱԱԾ-ում պաշտոնոկան առաջխաղացումը։
Արմենուհի Հարությունյանըպատասխանեց, որ այդ կոչումները հանվել են միայն ԱԱԾ տնօրենի և տեղակալների համար, իսկ զինվորական ծառայության մեջ գտնվողների ահմար պահպանվել է։
Գեղամ Մանուկյանը փաստեց, որ օերնքների փոփոխության նախագծով առաջարկվում է ԱԱԾ կոչումների ցանկից հանել գեներալ-լեյտենանտ և գեներալ-գնդապետ կոչումները։
Մանրամասն՝ տեսանյւութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը