18 12 2023

Ինչպես կանխել նիկոլական ֆինանսական ահաբեկչությունը. վերլուծական

Ինչպես կանխել նիկոլական ֆինանսական ահաբեկչությունը. վերլուծական

7or.am-ը գրում է. Նիկոլ Փաշինյանի թիմակիցները քաղաքապետարանում որոշել են ժողովրդից 7 կաշի քերթել: Խոսքը միայն կարմիր կետագծերով ավտոկայանատեղիների գների կտրուկ՝ ավելի քան 13 անգամթանկացման մասին չէ:

Ըստ «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության՝ ՔՊԿ-ի ու «Հանրապետություն» խմբակի ձևավորած կոալիցիայի՝ պետք է թանկացնել Օպերայի շենքի տակի ավտոկայանատեղիների գները ևս: 1 ժամն այստեղ հիմա արժե 200 դրամ, ուզում են դարձնել 300 դրամ: Իսկ նույն այդ կայանատեղիում գիշերվա վարձը կթանկանա 5 անգամ՝ դառնալով 2.500 դրամ (ժամը 24:00-ից մինչև 09:00): Այդտեղ կթանկանան նաև ամսական աբոնեմենտային վճարները:

ՔՊԿ-ն ու Արամ Զավենովնան նախատեսել են կտրուկ ավելացնել նաև տեղական տուրքերն ու վճարները: Դա վերաբերելու է շինարարությանը, հանրային սննդի կազմակերպմանը և այլ ոլորտներին:

Ուշագրավն այն է, որ Նիկոլ Փաշինյանի դրածո Տիգրան Ավինյանի ախորժակը բացվել է բոլոր ուղղություններով, սակայն «աչքաթող»են արվել շահումով խաղերով զբաղվողները. նրանց հարկային բեռը չի ավելանա: Դե երևի որպես փոխհատուցում իշխանամետ ֆեյքային բրիգադներ բուծելու և իշխանական ներկայացուցիչներին միկոնոսներում տժժացնելու համար:

Այս ամենի արդյունքում մենք ստանալու ենք թանկացումներ: Քաղաքացին դառնալու է թալանի մատերիալ: Որպեսզի կանխվի այս ամենը, անհրաժեշտ է տապալել այդ նախագծերի ընդունումը: Իսկ տապալման համար անհրաժեշտ է որպեսզի Երևանի ավագանու նիստը չկայանա: Նիստը չկայանալու համար անհրաժեշտ է, որպեսզի «Մայր Հայաստանը», «Ազգային առաջընթացը» և էն մյուս խմբակցությունը, որը ֆորմալ առումով հանդես է գալիս որպես ոչ իշխանական, չմասնակցեն նիստին: Եթե այս երեք խմբակցությունները նիստին չմասնակցեն, ապա ավագանու նիստի քվորումը չի ապահովվի, և տեղական վճարների ավելացման նախագծերը կտապալվեն ու ՀՀ քաղաքացիները տեռորի չեն ենթարկվի նիկոլական իշխանության կողմից:

Այս պահին Երևանում իշխող կոալիցիան ունի 32 քվե, իսկ ոչ իշխանական ուժերը ավագանու նիստում կարող են ունենալ առավելագույնը 31քվե, քանզի «Հանրային ձայնից» երկու հոգի չեն կարող մասնակցել նիստերի: Դա նշանակում է, որ ՔՊԿ+«Հանրապետությունն» ունեն ձայների առավելություն, սակայն երկուսով չեն կարող քվորում ապահովել: Ասել է թե՝ մյուս երեք խմբակցությունների հիմնական գործիքն այս իշխանությունների սանձարձակությունների դեմն առնելու համար քվորում չապահովելն է:

«Մայր Հայաստանն» արդեն հայտարարել է, որ դեմ է տեղական վճարների ավելացմանը և ներկայացրել փաստարկված հիմնավորումներ: Մյուսների մասով ամեն ինչ պարզ կդառնա առաջիկա օրերին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ