ԱԺ-ն քննարկում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին և ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը, որը հեղինակել է ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը: Իր ելույթում «Հայաստան» խմբակցության պատգամաովր Թադևոս Ավետիսյանը նշեց, որ նախագիծը կարևոր է, կարևոր նախաձեռնություն է, խնդիրը կա, բայց բերված լուծումն իրականում ավելի խորքային է: «Առաջարկվում է մի սողանցք, հնարավորություն, որով կարելի է չծառայել, հետո հայրենիքի առջև ունեցած պարտքը փողով գնել: Առաջարկվող լուծումը, սկզբունքորեն, հակասում է մեր երկրի սահմանադրական կարգին»,-աաց ընդդիմադիր պատգամավորը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը