29 11 2023

Ասում են՝ թո՛ղ 15 տարի առաջ Լարսի հարցը լուծվեր, այսինքն ՀՀ-ն ի՞նչ աներ, Լարսը գրավե՞ր. Թադևոս Ավետիսյան



«Էկոնոմիկայի նախարարը Լարսի փակման հարցի վերաբերյալ  չունի ադեկվատ պատկերացում»,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ․ այս մասին հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝  իշխանականները տեսնում են, որ պատասխանատվությունը իրենցն է, ելք չկա, հներ նորեր են անում։ Ասում են՝ թո՛ղ 15 տարի առաջ Լարսի հարցը լուծվեր, այսինքն ՀՀ-ն ի՞նչ աներ, Լարսը գրավե՞ր։

«Մոռացել են, որ 5 տարի է իրենք իշխանություն են։ Ես չեմ ցանկանում մեղավորներ փնտրել, խնդիրը կա, արտահանման ամենաաշխույժ ժամանակահատվածն է։ Տնտեսվարողներն ամբողջ տարի վնասով աշխատում են, որ 1-2 ամսվա շահույթներով իրենց եկամուտը կարողանան ապահովել։ Եղբայր այն ապրանքը, որ Ռուսաստան է գնում, ոչ միայն Եվրոպական շուկաներում մրցունակ չի լինի, այլ չեն էլ թողնի, որ գնա այդ շուկա»։

Թադևոս Ավետիսյանի խոսքով՝ մատ թափ տալով, կիսատղայական, բակային միջավայրում երկիր չեն կառավարում, պետք է առերեսվեն փաստերի հետ։

«Ուզենք, թե չուզենք մեր արտահանման 52 տոկոսը գնում է ՌԴ»,-ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ