«Իրանցի մեծ գիտնականն իր գրքում, տալով աշխարհագրական կորդինատները զանազան քաղաքների, նշում է նաև այդ քաղաքների պատկանելիությունը, Հայաստանի գլխում նշում է Փայտակարանը , Ախլաթը, Արգիշը, Շերվանը և Բաքուն՝ որպես հայկական քաղաքներ»,- «Հարավային կովկասի կայունության և անվտանգության արդի մարտահրավերները» թեմայով կազմակերպված գիտաժողովին ասաց Իրանի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Կարեն Խանլարյանը:
Նրա խոսքով՝ իսլամական քարտեզներում Հայաստանը պատկերված է՝ Վանից մինչև Կասպից ծովը՝ Արցախն ու Սիսականը ներառյալ:
«Իսկ արաբ աշխարագրագետը Հայաստանի մասին գրելիս նշել է Բերդիջ քաղաքի մասին, դա նույն Բերձորն է, որը համարվում Հայաստանի քաղաք»,-ասում է Կարեն Խանլարյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը