21 11 2023

Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ մասը

Ադրբեջանը Ուկրաինա է ուղարկել մարդասիրական օգնության երկրորդ մասը

Ադրբեջանի նախագահի 2023 թվականի հուլիսի 17-ի հրամանի համաձայն՝ Ուկրաինա է ուղարկվել մարդասիրական օգնության երկրորդ մասը՝ բաղկացած էլեկտրական սարքավորումներից։ Այս մասին հայտնում է APA-ն։

Մարդասիրական բեռը ներառում է ավելի քան 900 հազար մետր էլեկտրական մալուխներ և լարեր, ինչպես նաև 18 տրանսֆորմատորներ և տրանսֆորմատորային ենթակայաններ։ Այսօր մեկնել է մարդասիրական օգնություններով 23 բեռնատարների շարասյունը։ Ադրբեջանի նախագահի կարգադրությամբ նախատեսվում է մոտ ապագայում մարդասիրական օգնության շրջանակներում Ուկրաինա ուղարկել 7,6 մլն դոլար ընդհանուր արժողությամբ էլեկտրատեխնիկայի հետագա բեռներ։

Նշենք, որ այս մարդասիրական օգնության առաջին մասը Ուկրաինա է ուղարկվել այս տարվա հոկտեմբերի 30-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ