17 11 2023

Արտաքին գովազդային գործունեություն իրականացնող ընկերությունները դիմել են Երևանի քաղաքապետին

Արտաքին գովազդային գործունեություն իրականացնող ընկերությունները դիմել են Երևանի քաղաքապետին

Օրերս արտաքին գովազդային գործունեություն իրականացնող ավելի քան 10 ընկերությունները դիմել են Երևանի քաղաքապետին արտաքին գովազդի տեղաբաշխման նոր չափանիշների վերաբերյալ: Ընկերությունները ներկայացրել են հիմնավորումներ, ըստ որոնց նման չափանիշներն առանց փոխզիջումների իրացվելու դեպքում կարող են հանգեցնել ոլորտի ամայացմանը կամ գործունեության դադարեցմանը:

Երևանի քաղաքապետին հասցեագրված դիմումում ներկայացվել են իրավիճակային կոմպրոմիսային լուծումներ: Կարևոր է նշել նաև, որ արտաքին գովազդային գործունեություն իրականացնող ընկերությունները տարեկան ավելի քան 600 միլիոն դրամի պետական վճարումներ են կատարում (հարկեր, տեղական տուրքեր), իսկ նոր սահմանափակումների հետևանքով, ոչ միայն նշվածը գումարը հնարավոր չի լինի հավաքագրել, մուտքագրել պետական-տեղական բյուջե և չի ուղղվի քաղաքային տարբեր ծրագրերի իրականացմանը, այլ նաև կարող է հանգեցնել հարուրավոր մարդկանց աշխատատեղի կորստին, ընկերությունների գործունեության դադարեցման և այլ բացասական հետևանքների:

Ակնհայտ է, որ գովազդը և հատկապես արտաքին գովազդը՝ շուկայական տնտեսության անբաժանելի մաս է կազմում և ունի մուլտիպլիկատիվ էֆեկտ, հետևաբար սույն ոլորտում փոփոխությունների էվոլուցիոն մոդելն առավել արդյունավետ կարող է լինել և նվազագույնի հասցնել բացասական հետևանքները:

Գովազդային ընկերությունները պատրաստակամություն են հայտնել հանդիպել քաղաքային իշխանությունների հետ՝ այս թեմայի շուրջ քննարկում ունենալու նպատակով:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ