«ԵՊՀ մասնաշենքերից մեկում բռնկված հրդեհի մարվել է արագ, ավելի մեծ խնդիրներ չեն առաջացել»։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ այս պահին ուսումնասիրություններ են ընթանում, հրդեհի բռնկման մի քանի տարբերակներ կան, պետք է սպասել մասնագիտական եզրակացությանը, թե կոնկրետ ինչն է եղել հրդեհի պատճառը։
Հարցին՝ հնարավո՞ր է ԵՊՀ ռեկտորի աշխատանքից ազատման հարց քննարկվի այս դեպքից հետո, Ժ. Անդրեասյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ դժբախտ պատահարի գրանցման արդյունքում մենք պետք է նման հարց բարձրացնենք։ Նախ պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել, որն է եղել հիմնական պատճառը։ Եթե կապված կլինի որևէ մեկի աշխատանքային պարտականությունների կատարման հետ, բնականաբար, այդ հարցերի հետևից պետք է գնալ»։
Նախարարն ասաց, որ անվտանգության բոլոր միջոցառումները ԵՊՀ-ում, բոլոր բուհերում պահպանվում են, տեսչական համապատասխան մարմինները ստուգումներ են արվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը