ԵՊՀ 1-ին և 2-րդ մասնաշենքերի պարետ Էռնեստ Թովմասյանն առաջիններից մեկն է օգնության շտապել տուժածներին ԵՊՀ նկուղում պայթյունից հետո:
«Գմփաց, մոտիկացանք, վառվում էր, ծուխ էր, ես ոչ մի բան չեմ տեսել: Հասցրեցինք երկու հոգու օգնեցինք, այրվածքներ ունեին, երրորդին էլ չկարողացանք, րդեն խեղդվում էինք»,- ասաց նա՝ հավելելով, որ մահացածը կանաչապատման աշխատակից է:
Նրա խոսքով՝ ներսում մնացած տղամարդուն արդեն փրկարարներն են բերել դուրս, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը