Հայրենակիցներ, այսօր մոտ 50 նամակ եմ ստացել առ այն, որ մարդիկ Հայփոստի նամակ են ստացել։ Այս մասին ֆեյսբուքում գրել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը․
«Ինձ թվում էր, որ բազմիցս սրան անդրադառնալը ինչ-որ չափով կբացատրի մարդկանց, որ չարժի սենց բաներ անել։ Բայց մինհատ էլ դասերը կրկնենք.
1. Եթե ծանրոց չեք սպասում, ծանրոց չի սպասվում։ Սա Նյուտոնի 5 օրենքն է
2. Հեռախոսը ինքը նշում ա, որ տուտուզային սմս-ա։ Հեռախոսի արժի մեկ-մեկ լսել
3. Հղումը Հայփոստի կայուն չէ
4. Եթե չգիտեք, որն է իրական Հայփոստի հասցեն, հրամմմեցեեեք Գուգլ։
5. Եվ հա, սա Հայփոստից չէ
6. Հայփոստ, ինձ գործի ընդունեք։ Ավագ մունետիկ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը