04 11 2023

Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը

Մայր Աթոռը որոշել է պահպանել Արցախի թեմը

Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը նախագահում էր Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը:

Քառօրյա ժողովի քննարկման նյութ էին պետության առջև ծառացած հետպատերազմյան մարտահրավերները և Արցախից բռնի տեղահանվածների հիմնախնդիրները, Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության պահպանմանը, Եկեղեցու հոգևոր, կրթական ու սոցիալական առաքելությանն առնչվող հարցերը:

Ժողովի առաջին օրը զեկույցով հանդես եկան Արցախի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը և Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ