03 11 2023

2024թ. ընտրություններ չկան իշխանության տեսադաշտում, դրա համար էլ թոշակ չեն բարձրացնում․ Թադևոս Ավետիսյան



«2024 թ.-ի համար որևէ բարձրացում նվազագույն աշխատավարձի ու թոշակների չի նախատեսվում. հարցնում ես, ասում են՝ մենք 5 տարվա ծրագիր ունենք հետո կանենք, մեր խոստումները կկատարենք․ դե հիմա ասեք՝ ո՞րն է այն հիմքը կամ լավատեսությունը, որ իրենց տված խոստումներին պետք է հավատանք»,- Yerevan.Today-ի տաղավարում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ հավելելով. «Ասում են՝ ընթացիկ ծախսերը չենք բարձրացնում, թոշակնն ու նպաստը չենք ավելացում, բայց պայմաններ ենք ստեղծում նոր նեդրումների: Պետբյուջեի նախագծում բարձր աճ են գրում, խլացնում են մարդկանց օբյեկտիվ դժգոհությունը, ընդունելուց հետո ձախողում են խոստումները. Օրինակ՝ 2023 թվականի վերջին ցուցանիշերով կապիտալ ծախսերը ձախողված են, 50 տոկոսից ավելի կապիտալ ծախսերը, որ խոստացել էին, չեն արել:

Պետական պարտքը վերցնում են և չեն ծախսում՝ ի սկզբանե հայտարարված նպատակով, իսկ մենք դրա համար տոկոս ենք վճարում. այսինքն՝ պարտքն ավելանում է, տոկոսը վճարում ենք, բայց այն նպատակային չի ծախսավում»,- ասում է Թադևոս Ավետիսյանը:  Թե՝ իրականում ինչու 2024 թվականի համար կառավարությունը նվազագույն աշխատավարձի և թոշակի բարձրացում չի նախատեսում, պատգամավորը հետևյալ բացատությունն ունի.  «2024 թ. ըտրություններ չկան իշխանության տեսադաշտում դրա համար էլ թոշակ չեն բարձրացնում, նվազագույն աշխատավարձ  չեն բարձրացնում. Կպահեն նախընտրական  վերջին տարում  կբարձրացնեն»:

Հարցազրույցը՝ տեսանյութում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ