03 11 2023

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելել են հայրենազրկված արցախահայերին

Գերագույն հոգևոր խորհրդի անդամներն այցելել են հայրենազրկված արցախահայերին

Նոյեմբերի 2-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի անդամների ուղեկցությամբ,  այցելեց Կոտայքի թեմի Ծաղկաձորի թեմապատկան ճամբար, որտեղ ապաստան են գտել Արցախից բռնի տեղահանված 38 ընտանիքներ։

Մայր Աթոռից  հայտնում են, որ Հայոց Հայրապետը, իր օրհնությունն ու հայրական սերը փոխանցելով արցախցիներին, ընդգծեց, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով այս օրերին լծված է Արցախից բռնի տեղահանված մեր զավակների հոգևոր, հումանիտար և սոցիալական կարիքների հոգածության աշխատանքներին։ Տեղահանված արցախցիներին թեմապատկան կառույցներում կացարաններով ապահովմանը և սոցիալական աջակցության ծրագրերին զուգահեռ իրականացվում է նաև հոգեխնամ առաքելություն։

Հայոց Հայրապետն արցախահայերին պատգամեց զինվել հավատքով, հույսով և ապագայի նկատմամբ լավատեսության ոգով։ Նորին Սրբությունը վստահություն հայտնեց, որ Աստծո օգնականությամբ և միասնական ջանքերով Արցախի մեր զավակները կկարողանան հաղթահարել իրենց առջև ծառացած փորձություններն ու մարտահրավերները։

Հայոց Հովվապետը և ԳՀԽ անդամները նաև հետաքրքրվեցին արցախցիների կեցության պայմաններով, նրանց կարիքներով՝ ընդգծելով, որ աջակցության ծրագրերը կլինեն շարունակական:

 Нет описания.

Нет описания.

Нет описания.

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ