Պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանն ազատ արձակվեց։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, վերացրեց կալանքը, որպես խափանման միջոց կիրառեց գրավը՝ 2 մլն դրամի չափով, տնային կալանքը՝ 2 ամսով։ Դատարանը որոշեց ազատ արձակել Գալեյանին՝ հենց նիստերի դահլիճից։
Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի կարող շատ հարցերի պատասխանել։
«Հասկացան, որ մոտակա ժամանակներս տարածք չունենք հանձնելու, դրա համար երևի բաց թողեցին։ Սպասենք, որ ազգովի կարողանանք ոտքի կանգնել և գոնե փրկենք Հայաստանը, քանի որ Արցախն արդեն կորցրել ենք»,-ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը