25 10 2023

«Համակերպվեք». նախարարը՝ պատմության դասագրքի խեղաթյուրման և դրա շուրջ աղմուկի մասին



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիիթ Գալստյանը ԿԳՄՍ նախարարից հետարքրքվեց՝ վերջին օրերին աղմուկ հանած 7-րդ դասարանի պատմության դասագրքի վերաբերյալ:

«Վստահաբար, տեղյակ եք  Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի պատմության դասագրքի վերաբերյալ  ծնողների ու մասնագիտական, մանկավարժական հանրույթի բողոքի ալիքի մասին, որովհետև խեղաթյուրվել են պատմական իրողություններ  և շատ հաճախ հեղինակն իր սուբյեկտիվ ընկալումները ներկայացնում է  իբրև գիտական ապացույցներ,  դասագրքում բառ անգամ չկա հայրենք, ազգ եզրույթի մասին»,-դիմելով նախարարին ասաց պատգամավորը՝ մասնավորեցնելով կոնկրետ մի քանի օրինակներով:   

Որքան էլ զարմանալի է, (թեև այս իշխանության օրոք զարմանալու ոչինչ չի մնացել) ԿԳՄՍ նաարարը հորդորեց համակերպվել իրողությանը, դեռ մի բան էլ եղածը որակեց իբրև դեմարշ՝ կրթական ոլորտում արվող «բարեփոխումների» դեմ:  

Մանրամասն տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ