25 10 2023

Արցախի մեր հայրենակիցներն այս պահին ի՞նչ կարգավիճակ ունեն. Թադևոս Ավետիսյանը՝ Փաշինյանին



«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ԱԺ-ում ընթացող կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հետաքրքրվեց, թե՝  Արցախի մեր հայրենակիցներն այս պահին ի՞նչ  կարգավիճակ ունեն Հայաստանում: Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ  կառավարության վաղվա նիստում կընդունվի համապատասխան որոշում, որտեղ ԼՂ-ից բնբի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին կտրվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ:

«Մեզ համար կարևոր է եղել հանգել մի որոշման, որը առավելագույնս հնարավորություն կտա ԼՂ  մեր քույրերի և եղբայրների բոլոր իրավունքները պաշտպանել. որոշման էությունը հետևյալն է՝  մենք դա անում ենք արձանագրելու համար  ԼՂ բռնի տեղահանված մեր քույրերի և եբայրների փախստական լինելու համգամանքը, որպեսզի տեղական ու միջազգային առումով նրանց իրավունքները պաշտպանելու հնարավորութունները ընդլայնվեն. Այդ  որոշումից հետո Արցախահայերը կունենան հնարավորություն՝ դիմելու ՀՀ քաղաքացիություն ստանալու համար»:

Արձագանքելով Փաշինյանին՝ ընդդիամդիր պատգամավորը հետարքրքվեց, թե՝ արդյո՞ք արցախցիներին վերաբերող հարցերը Փաշինյանի կառավարությունը քննարկում է Արցախի օրինական ընտրված ղեկավար կազմի հետ:  

 

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ