24 10 2023

ԿԽՄԿ-ն հանդիպել է Արցախի նախկին ղեկավարներին

ԿԽՄԿ-ն հանդիպել է Արցախի նախկին ղեկավարներին

Հոկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) աշխատակիցները հանդիպել են Ադրբեջանի  կողմից գերեվարված հայերին։ Այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ԿԽՄԿ-ին։

Ըստ աղբյուրի, ԿԽՄԿ-ի աշխատակիցները ստեղծել են պայմաններ, որպեսզի նրանք շփվեն իրենց ընտանիքների հետ:

«ԿԽՄԿ-ն իր մանդատի համաձայն գնահատում է կալանավորների պահման և վերաբերմունքի պայմանները: ԿԽՄԿ-ն նաև պայմաններ է ստեղծում նրանց ընտանիքների հետ կապը վերականգնելու կամ պահպանելու համար: ԿԽՄԿ ընթացակարգերի համաձայն՝ կալանավորների վերաբերյալ դիտարկումներն ու առաջարկությունները քննարկվում են միայն կալանավորող կողմը»,- ասվում է հայտարարության մեջ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ