ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը հոկտեմբերի 23-ին գումարել է նիստ: Քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Խորհրդի որոշմամբ սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
Հոկտեմբերի 24-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 40 հարց:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը