20 10 2023

Դժվար Ալիևը երբևէ հաջողեր, եթե չունենար այսպիսի Արցախատյաց հենարաններ Մայր Հայաստանում… Նարե Սիմոնյան

Դժվար Ալիևը երբևէ հաջողեր, եթե չունենար այսպիսի Արցախատյաց հենարաններ Մայր Հայաստանում… Նարե Սիմոնյան

Նարե Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Zhanna Andreasyan այդ ինչպե՞ս է ստացվում, որ վստահ տեր ես կանգնում սեփական երեխայիդ կրթության իրավունքին ու միաժամանակ դառնում մի քանի հազար ուսանողների՝ իրենց ԲՈՒՀ-երում իրենց կրթության իրավունքն իրացնելու ԴԱՀԻՃԸ: Ի՞նչ իրավունքով ես հազարավոր, առանց այդ էլ հոգեբանական տրավմաների ենթարկված երեխաներին նոր տրավմայի ենթարկում՝ լուծարելով իրենց մայր ԲՈՒՀ-ը…
Սիրելի հայրենակիցներ, եթե տեղյակ չեք՝ Արցախի պետական համալսարանի ուսանողության և դասախոսական անձնակազմի կողմից կա հանրային պահանջ՝ պահել ԱրՊՀ-ն, սակայն տարբեր պատասխանատուների ու մտահոգ անհատների հորդորներն ու խնդրանքները փշրվում են Ժաննա Անդրասյանի՝ ԲՈւՀ-ը լուծարելու դաժան ցանկությամբ:
Պարզվում է՝ Ժաննա Անդրեասյանը Արցախի մայր ԲՈՒՀ-ը ոչնչացնելու հարցում նույնքան թշնամական ու վճռական է տրամադրված, որքան Իլհամ Ալիևը՝ Արցախը ոչնչացնելու հարցում:
Դժվար Ալիևը երբևէ հաջողեր, եթե չունենար այսպիսի Արցախատյաց հենարաններ Մայր Հայաստանում… Այս կինն ու իր ղեկավարը այնքան են ատում Արցախն ու արցախցուն, որ պատրաստ են պատերազմով ու ցեղասպանությամբ անցած երիտասարդների երազանքները փշրել՝ միայն թե բոլոր հնարավոր ձևերով ավիրեն և վերացնեն Արցախի հետ ասոցացվող ցանկացած ինստիտուտ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ