11 10 2023

Երկու ամիս անց․ Պարեկային ծառայությունը տուգանել է Տիգրան Ավինյանին

Երկու ամիս անց․ Պարեկային ծառայությունը տուգանել է Տիգրան Ավինյանին

Պարեկային ծառայությունը Տիգրան Ավինյանին տուգանել է «Երևանի վերջին գազելը» վարելու համար։

Լրատվամիջոցներին ոստիկանությունից հայտնել են, որ Ավինյանը այն վարել է առանց D կարգ ունենալու և առանց ամրագոտու։ Մի դեպքում տուգանվել է 25 հազար դրամով, մյուս դեպքում՝ 10 հազար դրամով։

Հիշեցնենք, որ Ավինյանի մասնակցությամբ զվարճալի հոլովակը Երևանի քաղաքապետարանը թողարկել էր ընտրություններից նախաշեմին՝ օգոստոսի 11-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ