02 10 2023

ՄԱԿ առաքելությունը հայտնել է, թե քանի հայ կա ներկա պահին Արցախում

ՄԱԿ առաքելությունը հայտնել է, թե քանի հայ կա ներկա պահին Արցախում

ՄԱԿ-ի առաքելության՝ Արցախ կատարած այցի արդյունքները ներկայացնող տեղեկագրում նշված է, որ առաքելության անդամները, այցելելով Ստեփանակերտ, «զրուցել են տեղի բնակչության հետ»՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։

Միևնույն ժամանակ նշվում է, որ ըստ ՄԱԿ առաքելության գնահատականի՝ ամբողջ Արցախում հայ բնակչության թիվն  այս պահի դրությամբ կարող է մինչև հազար մարդ կազմել։

ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման գրասենյակը մամուլի համար հաղորդագրություն է տարածել, որտեղ ամփոփված են Արցախ ՄԱԿ-ի առաքելության այցի արդյունքները։

Հաղորդագրությունում նշվում է, որ այցի նպատակը տեղում իրավիճակը գնահատելը և ինչպես ԼՂ-ում մնացած, այնպես էլ ԼՂ-ն լքած բնակիչների հումանիտար կարիքները գնահատելն էր։

Նշվում է նաև, թե Ստեփանակերտում «ՄԱԿ-ի ներկայացուցիչները հանդիպել են բնակիչների հետ», ծանոթացել են՝ ինչ վիճակ է առողջապահության ու կրթության ոլորտներում։

«Առաքելությունն ապշած էր այն հանգամանքից, թե ինչպես է տեղի բնակչությունը հանկարծակի լքել իր տները, ինչը  նրանց  նաև  տառապանք է պատճառել»,- նշված է հաղորդագրությունում։

Համաձայն հայտարարության, ՄԱԿ առաքելությունը ընդգծում է կողմերի միջև վստահության ամրապնդման անհրաժեշտությունը՝ գիտակցելով, որ դա ժամանակ ու համատեղ ջանքեր է պահանջում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ