Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
« Նիկոլ Փաշինյանը գիտակցելով, որ իր մեղքով է Արցախը հայաթափվել, արցախցիներին չի վերաբնակեցնում Երևանում, քանզի վախենում է, որ մայրաքաղաքում նրանք համախմբվելով՝ դուրս կգան իր ազգակործան իշխանության դեմ։ Այդ պատճառով հայրենազրկված արցախցիներին վերաբնակեցնում են մարզերում, հիմնականում՝ գյուղերում։ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում արցախցի բազմաթիվ ընտանիքներ են վերաբնակեցվել,ինչի արդյունքում որոշակի չափով ավելացել են տեղի դպրոցներում սովորող աշակերտների թիվը։ Արցախցի ընտանիքները սովորաբար բազմազավակ են։ Այդպիսի բարի շող վատ լուրերի մեջ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը