«Անդրանիկ Թևանյանին ոստիկանությունը առևանգել է բարձրախոսով խոսելու համար։ Նա հասարակական կարգ չի խախտել։ Որևէ պահանջ չի հնչել թրքահպատակ ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից։ Մեր թիմակիցները բերման ենե նթարկվել ապօրինաբար, և ես պատրաստում եմ հաղորդում տալ հանցագործության մասին»,- Կենտրոնի ոստիկանության դիմաց հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Սոնա Աղեկյանը։
Հիշեցնենք, որ դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը բերման է ենթարկվել բուհերի բակում ուսանողներին պայքարին միանալու կոչ անելու ընթացքում։ Բերման են ենթարկվել նաև ուսանողներ։
«Բուհի բակը դասամիջոցնին ուսանողներով լի էր, ուսանողները շրջում էին, լսում հայերեն խոսք։ Բիրտ ուժի կիրառմամբ Նիկոլի շնիկները առևանգել են ուսանողներին»,- ասաց Սոնա Աղեկյանը։
«Ես հասկանում եմ կարմիր բերետավորների՝ պարգևավճարվելու հակումը, իրենց համար միգուցե հաճելի է հաշվել այդ փողը, բայց դա արյունոտ փող է։ Հարց ունեմ այս կարմիր բերետաորներին ծննդաբերածներին, եկեք տեսեք, թե ոնց են ձեր տղաները տուն բերում արյունոտ փող»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը